ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համատեղ պայքար կեղծ դեղերի դեմ
Կեղծ դեղերի դեմ պայքարում ջանքերի համախմբումն այսօր անհրաժեշտություն է:
Երևանում մեկնարկած երկօրյա «Եվրասիական տարածաշրջանում կեղծ դեղամիջոցների դեմ պայքարի արդի ասպեկտներ» թեմայով տարածաշրջանային գիտաժողովի շրջանակում ստորագրվեց կեղծ դեղամիջոցների դեմ պայքարում համագործակցության Հուշագիր։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԱՆ Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, Ինտերպոլի ներկայացուցիչ Սեսիլիա Ֆանտը, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի դեղերի անվտանգության ինստիտուտի տնօրեն Էշլի Հոուն, Սանոֆի եվրասիական տարածաշրջանի անվտանգության գծով տարածաշրջանային տնօրեն Յուրի Օրլովը, ինչպես նաև Հայաստանում ներկայացված դեղագործական ընկերությունների անվտանգության գծով տնօրեններ։
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ կեղծ դեղերի դեմ պայքարը կարևոր է ցանկացած երկրի համար և ՀՀ ԱՆ առաջնահերթություններից է։ Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ Ազգային ժողովում է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որով առաջին անգամ հստակ սահմանվում է կեղծ դեղը։ Օրենքն ընդունելուց հետո կմշակվի շուրջ 50 կարգավորող փաստաթուղթ, ինչը կնպաստի նաև Հայաստանում կեղծ դեղերի շրջանառության կանխմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը փաստեց, որ կեղծ դեղերի շրջանառության հարցը մշտապես գտնվում է ԱՀԿ ուշադրության կենտրոնում, կազմակերպությունը ռազմավարություններ է մշակում կեղծ դեղերի դեմ պայքարելու համար:
«Մասնագիտական շարունակական մոտեցում և հզոր կարգավորիչ մարմին՝ ահա այն բանաձևը, որ ԱՀԿ–ն առաջարկում է երկրներին, այդ թվում` Հայաստանին, որտեղ բոլոր հիմքերը կան արդյունավետ գործունեության համար»,–ասաց ԱՀԿ ներկայացուցիչը:
Գիտաժողովի ընթացքում տեղական և միջազգային մասնագետներն իրենց ելույթներում անդրադարձան կեղծ դեղերի դեմ պայքարի միջազգային փորձին, Եվրոպայում, եվրասիական տարածաշրջանում կեղծ դեղերի դեմ պայքարի ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2012թ. սեպտեմբերին ստորագրել է «Մեդիքրայմ» միջազգային կոնվենցիան («Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա): Փաստաթուղթն ընդգրկված է Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում: Ամենայն հավանականությամբ առաջիկայում խորհրդարանն այն կվավերացնի:
ՀՀ ԱՆ Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը` կարևորելով գիտաժողովի նպատակն ու բարձրացվող խնդիրները, ընդգծեց, որ դաշտում պետք է շրջանառվեն գրանցված, արդյունավետ, որակյալ և անվտանգ դեղեր։ Նա նաև տվյալներ ներկայացրեց Հայաստանում դեղերի գրանցման, կեղծ դեղերի շրջանառությունը կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Միջազգային գիտաժողովին միջազգային դեղագործական ճանաչված ընկերությունների և փորձագիտական կառույցների մասնագետներից բացի մասնակցում էին նաև ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ առողջապահության նախարարությունը, Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը` «Սանոֆի-Ավենտիս գրուփ» դեղագործական ընկերության աջակցությամբ:
27.05.2015 Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
10.06.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
19.01.2021
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
14.06.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
25.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
22.03.2019
«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
06.03.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
08.02.2019
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
